Մարզպետը ներկայացրել է Արմավիրի քաղաքապետի հրաժարականը
Քաղաքական
13:25 25/02/2013

Մարզպետը ներկայացրել է Արմավիրի քաղաքապետի հրաժարականը

«Մարզպետն այսօր իսկապես գնացել է Արմավիրի քաղաքապետարան, աշխատակիցներին և ավագանու անդամներին տեղեկացրել, որ քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել և շնորհակալություն հայտնել Ռուբեն Խլղաթյանին արդյունավետ աշխատանքի համար»,-Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը:

Իսկ շրջանառվող լուրերին ի պատասխան, թե մարզպետ Աշոտ Ղահրամանյանի անունը ևս շոշափվում է իբրև հրաժարական ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյա, Ն.Պետրոսյանը նշեց, որ նման բան չկա, մարզպետ Ղահրամանյանը առավոտյան եկել է աշխատանքի և այժմ էլ բնականոն աշխատանքային գործընթաց է գնում:

Նշենք, որ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում:
 

Placeholder
Մարզպետը ներկայացրել է Արմավիրի քաղաքապետի հրաժարականը