Րաֆֆի Հովհաննիսյան. Թույլ չեմ տա, որ քննարկվի իմ հայրենասիրությունը
Քաղաքական
17:27 25/02/2013

Րաֆֆի Հովհաննիսյան. Թույլ չեմ տա, որ քննարկվի իմ հայրենասիրությունը

 «Մի քանի ամիս առաջ ես հավատացի ՀՀ քաղաքացուն և այնքան հպարտ ու համեստ եմ այսօր, որ ՀՀ քաղաքացին հավատաց ինձ»,-այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի արդեն նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ այսօր արդեն համապետական շարժում է:

Նա երախտագիտություն հայտնեց կամավորներին և քաղաքացիներին, որոնք «հավատացին և դաս տվեցին»:

«Դրանից հետո մեր ժողովրդին երկրորդ սորտի, վախի մեջ ապրող, սեփական շահը չգիտակցող կատեգորիայի մեջ չդնեք` մեր ժողովուրդը խոսել է», - ասաց նա` նշելով, որ «Սա Րաֆֆիի համար չէ, սա Րաֆֆիի և Սերժի պայքարը չէ, ոչ էլ «Ժառանգության» և Հանրապետական կուսակցության»:

Նա նաև ողջունեց ուսանողներին, մտավորականներին և քաղաքական ուժերին, որոնք միացան փետրվարի 18-ից հետո:

Նրա խոսքով ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը սիրալիր էր:

«Ես ասեցի, որ նա ունի մեծ ավանդ, բայց չի հաղթել: Ես ասում եմ ամենուր, և իրեն էլ ասացի, որ նա տարբերվում է մյուս քաղաքական գործիչներից, բայց շամպայնը շուտ է խմել: Ինձ նույնիսկ քննադատեցին, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ առաջարկեցի: Մերժվեցին նաև այլ առաջարկներ: Ոչ մեկից չկար պաշտոնի առաջարկ: Իր կողմից կար առաջարկ, որ ես որպես «թիվ երկու» գործիչ շարունակեմ որպես ընդդիմության առաջնորդ տանել պայքարը` մինչև 2018 թվականը: Բայց ինձ դա պետք չէ: Ես երախտագիտություն հայտնեցի, որ բացվել են բոլոր մեդիաները` կրկին նշելով, որ չի հաղթել, ասեցի, որ պատրաստ եմ լսել առաջարկներ՝ փակուղուց դուրս գալու համար», - ասաց նա:

Ր. Հովհաննիսյանը պահանջեց պետական բոլոր ձայնագրությունները, որոնք «կապված են ընտրակեղծումենրի հետ»:

«Եթե ուզում են ինձ վարկաբեկելու համար որևէ արձանագրություն տալ, ապա ասեմ.«Ես Ձեզ հարգում եմ Ձեր անցած պետականության համար, շնորհակյալություն, որ բացվել են մեդիաները: Եվ ոչինչ», - ասաց նա` հավելելով, որ նաև թույլ չի տա, որ քննարկվի իր հայրենասիրությունը:

Placeholder
Րաֆֆի Հովհաննիսյան. Թույլ չեմ տա, որ քննարկվի իմ հայրենասիրությունը