«Դու անօրինական ձևով օրենք ես պահանջում». Ուսանողը` ակցիայի մասնակցին (Տեսանյութ)
Քաղաքական
18:09 25/02/2013

«Դու անօրինական ձևով օրենք ես պահանջում». Ուսանողը` ակցիայի մասնակցին (Տեսանյութ)

ԿԸՀ դիմաց բողոքող ուսանողները ցրվել են: Նրանք մտադիր են վաղը կրկին հավաքվել ԵՊՀ շենքի դիմաց:
Իսկ մինչ այդ ակցիայի մասնակիցներին ինչպես Տնտեսագիտական համալասարանի, այնպես էլ Բժշկականի ուսանողները չմիացիան:

«Այստեղ սովորելու տեղ է, պետք չի քաղաքականացնել: Մենք մեր դասն ենք անում, ինչի՞ եք խանգարում», -դիմելով ակցիայի մասանակիցներին, ասաց Բժշկականի տղա ուսանողներից մեկը:

Ակցիայի մասնակիցների «Միացեք, միացեք» կոչերն անարձագանք մնացին: Բժշկականի ուսանողներն դասադուլավորներին խորհուրդ տվեցին իրենք էլ գնան ու մասնակցեն դասընթացին:
«Եղիա, դու անօրինական ձևով օրենք ես պահանջում: Դու խախտում ես իմ սովորելու իրավունքը»,-դիմելով ակցիայի մասնակիցներից մեկին, ասաց ուսանողը:

Մյուս բուհերի ուսանողներն էլ չմիացան ակցիային: «Օրենք են խախտում, իմ համար ինչ տարբերություն օրենքը խախտում ենք իշխանությունները, թե՞ իրենք»,-ասաց ուսանողներից մեկն ու ակցիայի դուրս եկածներին խորհուրդ տվեց օրենք կարդալ:

  

 

Placeholder
«Դու անօրինական ձևով օրենք ես պահանջում». Ուսանողը` ակցիայի մասնակցին (Տեսանյութ)