Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ակցիայի մասնակիցները տեղափոխվեցին Տնտեսագիտական համալսարանի մոտ
ԵՊՀ կենտրոնական շենքի դիմաց ակցիայի դուրս եկած ուսանողները որոշեցին տեղափոխվել ու ակցիան շարունակել Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի շենքի առաջ: Այս մասին հայտնում է ԵՊՀ շենքի մոտ աշխատող Panorama.am-ի թղթակիցը:
Ակցիայի մասնակիցները որոշել են հերթով շրջել երևանյան բուհերի շենքերի դիմաց: Այս պահին Տնտեսագիտական համալսարանի մի քանի ուսանողներ ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս մտնել համալսարանի բակի տարածք:
Մինչ այս որոշումը ակցիայի մասնակիցների հետ բանակցում էր ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, ով հորդորում էր չխանգարել բնականոն դասընթացը: Նա ուսանողներին ասաց, որ համալասարանի տարածքում քաղաքական ագիտացիա չի կարելի իրականացնել:
Այսօր, փետրվարի 25-ին, մի խումբ ուսանողներ մտադիր են անժամկետ դասադուլ հայտարարել: Ակցիայի մասնակից երիտասարդները հայտարարություն են տարածել, որում նշվում է. «Մենք ՀՀ ուսանողներս պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»։
ԿԳՆ-ից հայտնել են, որ բացակայությունների թիվն այլ ուսումնական օրերից չի տարբերվում: