Ադամ Շիֆ. Անհամբեր սպասում եմ Արցախի ճանաչմանը
Քաղաքական
11:59 26/02/2013

Ադամ Շիֆ. Անհամբեր սպասում եմ Արցախի ճանաչմանը

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզը», նամակում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն նախագահ,

Շնորհավորում եմ Ձեզ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը՝ ազգային-ազատագրական շարժման 25-ամյա տարեդարձի կապակցությամբ: Մեկ քառորդ դար առաջ Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնը հանուն ազատության և արժանապատության և ընդդեմ Խորհրդային կոմունուզմի և էթնիկ անհանդուրժողականության:

Արցախի կայացման ճանապարհը դյուրին չի եղել, և Ձեր ու Արցախի ժողովրդի շնորհիվ է, որ անցյալի փորձությունները չկոտրեցին ձեր կամքն ու վճռականությունը:

Սումգաիթում և ադրբեջանական այլ քաղաքներում 25 տարի առաջ տեղ գտած ողբերգություններն ապացուցեցին ինքնիշխան ժողովրդավարություն կառուցելու միջոցով իր ժողովրդի ինքնությունը պահպանելու Լեռնային Ղարաբաղի ընտրության արդարացիությունը:

Ցանկանում եմ նշել, որ ես կանգնած եմ արցախցի ժողովրդի կողքին՝ Արցախի միջազգային ճանաչման և ժողովրդավարական համակարգն ամրապնդելու ճանապարհին:

Ես այսօր միանում եմ ձեզ և անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ Արցախը կհասնի արժանի ճանաչման»:

Placeholder
Ադամ Շիֆ. Անհամբեր սպասում եմ Արցախի ճանաչմանը