ՀՅԴ-ն նիստ է արել
Օրվա մամուլ
09:21 26/02/2013

ՀՅԴ-ն նիստ է արել

Ըստ «Ժամանակ» թերթի տեղեկությունների` ՀՅԴ-ն երեկ ԳՄ փակ նիստ է հրավիրել՝ նախագահական ընտրություններից հետո ծավալված ժողովրդական ընդվզմանն ու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանն ինչ-որ ձևաչափով մասնակցելու հարցը քննարկելու համար:

Ըստ թերթի ունեցած տեղեկությունների՝ քննարկվում է Ր. Հովհաննիսյանի ու «Ժառանգություն» կուսակցության հետ միասին ընդհանուր պլատֆորմով հանդես գալու հարցը: «Ժամանակի» հետ հեռախոսազրույցում տեղեկությունը չի հերքել նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, սակայն չի ցանկացել մանրամասնել, թե կոնկրետ ինչ են նախատեսում իրենք, նաև չի ցանկացել ասել, թե ինչ են քննարկել նիստում:

Placeholder
ՀՅԴ-ն նիստ է արել