Դասադուլի կոչերով շրջում են բուհից բուհ (լուսանկարներ)
Հասարակություն
14:05 27/02/2013

Դասադուլի կոչերով շրջում են բուհից բուհ (լուսանկարներ)

Արդեն երրորդ օրն է` դասադուլի կոչերով երիտասարդ ակտիվիստները շրջում են բուհից բուհ:

Այսօր առավոտյան նրանք նախ հավաքվեցին ԵՊՀ շենքի դիմաց, ապա քայլեցին բարձրագույն մյուս ուսումնական հաստատություններ: «Հայաստան», «Բարև Հայաստան» վանկարկելով, Հայաստանի օրհներգն ու այլ հայրենասիրական երգեր հնչեցնելով նրանք քայլում են փողոցներով:

Մինչ ակցիայի մեկնարկը ակտիվիստները հայտարարություն են տարածել են, որ բուհերով շրջելուց հետո հավաքվելու են Մաշտոցի պուրակում. «Հավաքը նրանց համար է ում սպառնում են, որ դասադուլին մասնակցելու դեպքում կհեռացնեն համալսարանից: Մեր իրավաբանները ձեր մեջքին կանգնած են»:

 

      Դասադուլի կոչերով բուհից բուհ են անցնում (29 նկ.)

 

Placeholder
Դասադուլի կոչերով շրջում են բուհից բուհ (լուսանկարներ)