Հնդկաստանում կստեղծվի կանանց առաջին բանկը
Տնտեսություն
20:12 28/02/2013

Հնդկաստանում կստեղծվի կանանց առաջին բանկը

Հնդկաստանի ֆինանսների նախարար Պալանիապպան Չիդամբարամը հայտարարել է առաջին բանկի ստեղծման մասին, որի հաճախորդներ կարող են լինել միայն կանայք: Այս մասին հայտնում է «Russia today»-ը:

Ներկայացնելով 2013-2014 թթ. բյուջետային ծախսերի մասին զեկույցը, նախարարը հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է ստեղծել բանկ, որը նախատեսված է բացառապես կանանց համար: Բանկն իր աշխատանքը կսկսի ոչ շուտ, քան 2014-ին:
 

Placeholder
Հնդկաստանում կստեղծվի կանանց առաջին բանկը