«Սանթոսը» Նեյմարին նոր պայմանագիր է առաջարկում
Աշխարհում
13:28 28/02/2013

«Սանթոսը» Նեյմարին նոր պայմանագիր է առաջարկում

«Սանթոսի» փոխնախագահ Օդիլիու Ռոդրիգեսը շեշտել է, որ մոտ ժամանակներս ակումբի ղեկավարությունը բանակցություններ կսկսի հարձակվող Նեյմարի հետ` նոր պայմանագիր ստորագրելու համար: Նրա խոսքերով` «Բարսելոնի» հետ ոչ մի պայմանավորվածություն չկա, և բրազիլացին պարտավոր չէ տեղափոխվել այդ թիմ:

«Նեյմարը «Բարսելոնի» հետ ոչ մի պայմանավորվածություն չունի,- Ռոդրիգեսի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- «Սանթոսը» նույնպես ոչ մի պարտավորություն չունի կատալոնցիների առջև: Այժմ մենք սկսում ենք բանակցությունները Նեյմարի հետ` նոր պայմանագիր ստորագրելու համար: Վստահ եմ, որ կկարողանանք պայմանավորվել»:

Հիշեցնենք, որ «Սանթոսի» հետ Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2014 թ.:

Placeholder
«Սանթոսը» Նեյմարին նոր պայմանագիր է առաջարկում