Րաֆֆի Հովհաննիսյանը հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը լռությամբ (Լուսանկարներ)
Օրվա թեմա
15:12 01/03/2013

Րաֆֆի Հովհաննիսյանը հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը լռությամբ (Լուսանկարներ)

Ազատության հրապարակում կեսօրին տեղի ունեցած ասուլիսից հետո, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջնորդեց մարտի 1-ի ողբերգության զոհերի հիշատակի ոգեկոչման երթը` դեպի Մյասնիկյանի հուշարձան: 
Մինչ այդ նա կոչ արեց երթի մասնակիցներին պահպանել լռություն, «յուրաքանչյուրն իր մեջ մտածի, թե ինչպես եղավ»: 

Մյասնիկյանի արձանի մոտ Րաֆֆի Հովհաննիսյանն իր տիկնոջ հետ  ծաղիկներ դրեց արձանի պատվանդանին և հեռացավ:

Հարթակում «Ժառանգություն» կուսակցությունից մնացած մի քանի ներկայացուցիչների և երթի մասնակիցների ներկայությամբ  հոգևորականի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո միջոցառումն ավարտվեց: 

Նշենք, որ այսօր ժամը 16.30-ին, Սբ. Սարգիս եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան արարողություն, ի հիշատակ մարտի 1-ի զոհերի:

Լուսանկարներն` այստեղ

Placeholder
Րաֆֆի Հովհաննիսյանը հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը լռությամբ (Լուսանկարներ)