Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ժողովուրդը պատրաստ է ներել Ր. Հովհաննիսյանի սխալները, բայց անհավատարմությունը չի ների
«Հրապարակը» գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանի էլեկտորատն ուղղակի և անուղղակի ձևով մի բան է նրան պատգամում` չդառնաս Արտաշես Գեղամյան և Արթուր Բաղդասարյան: Պաստառներից մեկի վրա «ստոպ» նշանն ուղղված էր Րաֆֆիին: Մարդիկ ասում են` հուսախաբ չանես, չծախվես, չընկրկես`մենք քեզ հետ ենք: Պատրաստ ենք ներել քո սխալները, վրիպումները, չափից ավելի բարությունն ու բարեկրթությունը, պատրաստ ենք սպասել, աջակցել, բայց քո անհավատարմությունը չենք ների: Կկարողանա՞ «Ժառանգության» առաջնորդն արդարացնել այս մարդկանց հույսերը, ցույց կտա ժամանակը»: