Հուշագիր. Կողմերը կհաստատեն ռազմավարական գործընկերություն՝ խթանելու կայուն տնտեսական աճ
Տնտեսություն
12:17 01/03/2013

Հուշագիր. Կողմերը կհաստատեն ռազմավարական գործընկերություն՝ խթանելու կայուն տնտեսական աճ

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում երեկ տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության (GFCC) միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն: Ըստ հուշագրի՝ ՀԱՄՀ-ն անդամագրվում է Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությանը:

Հուշագիրը ստորագրել են ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և Դաշնության գործադիր տնօրեն Ուիլյամ Բեյթսը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի հաղորդմամբ, հուշագրի համաձայն՝ Կողմերը կհաստատեն ռազմավարական գործընկերություն՝ խթանելու կայուն տնտեսական աճ և զարգացնելու արդյունավետ համաշխարհային մրցունակության քաղաքականություններ և ռազմավարություններ, բարձրարժեք նորարարական գործարարություն, գիտական և տեխնոլոգիական համագործակցություն և նորարարության վրա հիմնված աճ:

Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությունը ոչ կառավարական կազմակերպություն է, որում ներգրավված են տարբեր երկրների մրցունակության խորհուրդներ, այդ թվում Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Ճապոնիայի, Կորեայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների:

Placeholder
Հուշագիր. Կողմերը կհաստատեն ռազմավարական գործընկերություն՝ խթանելու կայուն տնտեսական աճ