Կակա. «Չեմ ուզում բեռ լինել «Ռեալի» համար»
Աշխարհում
15:27 02/03/2013

Կակա. «Չեմ ուզում բեռ լինել «Ռեալի» համար»

«Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կական մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց` կարող է հեռանալ մադրիդյան թիմից:

«Իմ պայմանագիրն ուժի մեջ է ևս երկու տարի, սակայն ես չեմ ուզում բեռ լինել «Ռեալի» համար: Եթե ակումբն ուզում է, որ հեռանամ, ուրեմն կհեռանամ: Ցանկանում եմ խաղալ «Ռեալում», սակայն հասկանում եմ իրավիճակը: Թիմում ուժեղ ֆուտբոլիստները չափազանց շատ են»,- Կակայի խոսքերը մեջբերել է AS-ը:
 

Placeholder
Կակա. «Չեմ ուզում բեռ լինել «Ռեալի» համար»