Ռունի. «Ես պատրաստ եմ «Ռեալի» դեմ խաղին»
Աշխարհում
14:42 04/03/2013

Ռունի. «Ես պատրաստ եմ «Ռեալի» դեմ խաղին»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին «Sky Sports»-ին տված հարցազրույցում նշել է, որ իր թիմը Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ասպարեզ դուրս կգա թարմ ուժերով, և դա` շնորհիվ թիմի կազմի մշտական ռոտացիայի: 

«Այս մրցաշրջանում այնքան էլ շատ չեմ խաղացել, ինչպես նախորդ տարի, այդ իսկ պատճառով էլ ինձ թարմ եմ զգում: Պատրաստ եմ «Ռեալի» հետ մրցավեճին:

Մարզչական շտաբն ակտիվորեն կազմի ռոտացիա է կատարում, ուստի «մանկունիանցիները» լի են ուժով: Ոչ բոլոր թիմերը կարող են իրենց թույլատրել` ունենալու 2 հավասարազոր կազմ, այդ իսկ պատճառով էլ մրցաշրջանի վերջնամասում չեն կարողանում խուսափել ճգնաժամից: Մեզ նման բան չի սպառնում»,- նշել է Ռունին:

Placeholder
Ռունի. «Ես պատրաստ եմ «Ռեալի» դեմ խաղին»