Լիտվայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
Քաղաքական
10:26 05/03/2013

Լիտվայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Մարտի 6-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Երևան կայցելի Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում Լիտվայի ԱԳ նախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Տեղի կունենան Հայաստանի և Լիտվայի արտգործանախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:
 

Placeholder
Լիտվայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան