Հենրիխ Մխիթարյանը` փետրվարի լավագույն խաղացող
Աշխարհում
18:59 05/03/2013

Հենրիխ Մխիթարյանը` փետրվարի լավագույն խաղացող

Ավանդույթի համաձայն` Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքի այցելուները որոշել են փետրվարի լավագույն ֆուտբոլիստին: Կարծես թե արդեն զարմանալի չէ, որ այս անգամ նույնպես լավագույնի կոչմանն արժանացել է Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Քվեարկությանը մասնակցած երկրպագուների 37,80 տոկոսը կամ 720 հոգի իրենց ձայնը տվել են հենց մեր ֆուտբոլիստին: 2-րդ տեղում է հայտնվել Դարիո Սռնան` 282 ձայնով, իսկ լավագույն եռյակը 206 ձայնով եզրափակել է Դուգլաս Կոստան:

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը` փետրվարի լավագույն խաղացող