Բուք և ցածր տեսանելիություն Սելիմում ու Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածում
Հասարակություն
10:40 05/03/2013

Բուք և ցածր տեսանելիություն Սելիմում ու Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.

Մարտի 5-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն, լեռնանցքներում ուժեղ քամի է:
Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Միաժամանակ ԱԻՆ-ից հայտնում են, մարտի 5-ին, ժամը 07.32-ի դրությամբ Սելիմի լեռնանցքում արգելափակված բոլոր 7 ավտոմեքենաները 31 ուղևորներով Գեղարքունիքի և Վայոց ձորի ՄՓՎ-ների, Մարտունու, Գավառի, Եղեգնաձորի, Վայքի ՃՇՇ-ների և ՀՀ ՊՆ ստորաբաժանումների ուժերով դուրս են բերվել արգելափակումից և շարունակել ընթացքը դեպի Եղեգնաձոր:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հավաստիացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
 

 

Placeholder
Բուք և ցածր տեսանելիություն Սելիմում ու Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածում