Իրացվում են «Սոչի-2014»-ի մետաղադրամները
Աշխարհում
17:17 05/03/2013

Իրացվում են «Սոչի-2014»-ի մետաղադրամները

Ռուսաստանի մոսկովյան խնայբանկն սկսել է իրացնել 2012-ին արտադրված Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը խորհրդանշող մետաղադրամները: Խաղերի պաշտոնական երեք խորհրդանիշերից միայն սպիտակ արջուկն է պատկերված: Դաջված են նաև օլիմպիական հինգ օղակները և «Սոչի-2014» մակագրությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Մետաղադրամները երեք կարգի են` երեք ռուբլի արժողությամբ արծաթե (31 ,1 գրամ) և 50 ու 100 ռուբլիանոց ոսկե դրամներ (7,78 գրամ և 15, 5 գրամ):

Թողարկվել են 300 հազարական արծաթե, փոքր ոսկե և 100 հազար հատ մեծ ոսկե դրամներ:

Placeholder
Իրացվում են «Սոչի-2014»-ի մետաղադրամները