Մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը
Քաղաքական
09:10 06/03/2013

Մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը

Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն ժողովրդին հղած հեռուստաուղերձում հայտնել է, որ երկրի նախագահ Ուգո Չավեսը մահացել է: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն:

Նա  քաղցկեղով հիվանդ լինելու համար փոխնախագահը մեղադրել է Վենեսուելայի արտաքին թշնամիներին: Նա ասել է, որ իրենց պատմական թշնամիները միջոցներ են փնտրել, թե ինչպես վնասեն կոմանդանտեին:

Փոխնախագահի խոսքով, այս հարցը կհետաքննի հատուկ հանձնաժողովը: Նա արտաքին թշնամիներին մեղադրել է նաև Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի մահվան մեջ: Բացի այդ Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան որոշում է ընդունել երկրից արտաքսել ԱՄՆ ռազմա-օդային կցորդ Դեվիդ դել Մոնակոյին: Նման որոշման պատճառն, ըստ փոխնախագահի, Վենեսուելայում իրավիճակն ապակայունացնելու փորձերն են: Դիվանագետին 24 ժամ է տրվել երկիրը լքելու համար

Placeholder
Մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը