Ռուբեն Հախվերդյան. Ռոբերտ Քոչարյանից 4 սենյականոց բնակարան եմ ստացել, իսկ Սերժ Սարգսյանին երեխաներն են շնորհակալ (Տեսանյութ)
Քաղաքական
15:50 06/03/2013

Ռուբեն Հախվերդյան. Ռոբերտ Քոչարյանից 4 սենյականոց բնակարան եմ ստացել, իսկ Սերժ Սարգսյանին երեխաներն են շնորհակալ (Տեսանյութ)

 Յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտել իր քաղաքացիական դիրքորոշումը: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Արձագանքելով, այն հարցին, թե «բարոյական համարում եք փաստը, որ բոլոր իշխանություններից օգնություն եք ստացել`հետո քննադատել» Ռուբեն Հախվերդյանը հակադարձեց. «Եթե որպես արվեստի գործիչ աջակցություն եմ ստացել, չի նշանակում, որ անձնական, քաղաքացիական դիրքորոշում չպիտի ունենամ»:

Այնուհետև երգահանը մանրամասնեց թե ՀՀ երեք նախագահներից յուրաքանչյուրից, ինչ օգնության է ստացել.

«Սկսեմ Լևոն Տեր-Պետրոսյանից: Ասում էին, որ նրանից 100 հազարներով դոլար եմ ստացել ու մեկնել բուժման, բայց դա սուտ է: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մտավորականներին բուժում էին Ֆրանսիայում` որպես Ֆրանսիայի քաղաքացի, այսինքն` ձրի: Քոչարյանից 3 սենյականոց բնակարանի փոխարեն 4 սենյականոց եմ ստացել: Ինչ է մի սենյակ է չպե՞տք է ունենայի երգեր գրելու համար համար: Սերժ Սարգսյանն ինձ աջակցել է այն ժամանակ, երբ դեռ պաշտպանության նախարար էր: Սերժ Սարգսյանը մի անգամ 30.000 դոլար է տվել մանկական երգերի ձայնապնակի համար: Բայց մի՞թե դա կապ ունի քաղաքականության հետ: Սերժ Սարգսյանից երեխաներն են շնորհակալ, որ հիմա հայերեն երգեր են երգում: Եթե տալիս են ու տալիս են տեղին, ինչո՞ւ չպետք է վերցնես»,- նշեց Ռուբեն Հախվերդյանը:

Բանախոսը նշեց, որ ներկայումս հասարակությունը դժգոհում է ընտրությունների ոչ օբյեկտիվ արդյունքներից, ինչը իր կարծիքով արդարացի է, քանի որ «Րաֆֆի Հովհաննիսյանը ջախջախիչ մեծամասնությամբ հաղթել է»:

Placeholder
Ռուբեն Հախվերդյան. Ռոբերտ Քոչարյանից 4 սենյականոց բնակարան եմ ստացել, իսկ Սերժ Սարգսյանին երեխաներն են շնորհակալ (Տեսանյութ)