Քըլըչդարօղլուն` Էրդողանին. «Մենք ստախոսներին չենք վստահում»
Քաղաքական
10:50 06/03/2013

Քըլըչդարօղլուն` Էրդողանին. «Մենք ստախոսներին չենք վստահում»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն լրագրողների համար դռնբաց կուսակցության ժողովում անդրադարձել է թուրք-քրդական բանակցությունների թեմային:

Ըստ «CNNTurk»-ի հաղորդման` ընդդիմադիր կուսակցապետը դժգոհություն է հայտնել, որ Էրդողանն առահասարակ ոչ մի սպառիչ պարզաբանում չի տալիս «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ, Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ ընթացող բանակցությունների մասին: Հանրությունն անիրազեկ է մնում: Իսկ ահա Էրդողանը շարունակ հորդորում է վստահել իրեն:

«Բացեիբաց ասում եմ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, մենք ձեզ չենք վստահում, որովհետև ստախոսներին չեն վստահում, որովհետև տարիներ շարունակ Օջալանի հետ տարվող բանակցությունների մասին ժողովրդին դուք ոչ մի ճիշտ բան չեք ասել»,- նշել է Քըլըչդարօղլուն:

Placeholder
Քըլըչդարօղլուն` Էրդողանին. «Մենք ստախոսներին չենք վստահում»