Նաղդալյան. Սա անարդարացի, անբարոյական և անմիտ հալածանք է
Քաղաքական
19:10 07/03/2013

Նաղդալյան. Սա անարդարացի, անբարոյական և անմիտ հալածանք է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյան  այսօր անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից` ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանի հասցեին հնչող քննադատությանը: Ինչպես տեղեկացնում են Ազգային Ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխխոսնակը որակել է այդ քննադատությունը որպես մտավորական մարդու հալածանք:

«Սա անարդարացի, անբարոյական և անմիտ հալածանք է` մտավորական մարդու, ազնիվ և շիտակ տեսակի դեմ:

Միանում եմ բոլոր նրանց, ովքեր անարդարացի են համարում նման վերաբերմունքը, ովքեր գնահատում են Շուշանին`  որպես մտավորականի, որպես տաղանդավոր երգչուհու, որպես իր կյանքը մեր երկրին, մեր անկախությանը, մեր պետականությանը նվիրած մարդու, որպես հայ զինվորի ոգին, տրամադրությունը բարձրացնող, առաջին գծում` խրամատներում մեր զինվորներին գոտեպնդող, հայրենասիրական դաստիարակությունը սերմանող  նվիրյալ  անձնավորության», - ըստ  հաղորդագրության, նշել է Հերմինե Նաղդալյանը: 

Placeholder
Նաղդալյան. Սա անարդարացի, անբարոյական և անմիտ հալածանք է