ՍԴ-ում ԿԸՀ-ից լիազորված են մասնակցել Մուկուչյանը, Սմբատյանն ու Հովհաննիսյանը
Իրավունք
11:52 08/03/2013

ՍԴ-ում ԿԸՀ-ից լիազորված են մասնակցել Մուկուչյանը, Սմբատյանն ու Հովհաննիսյանը

Սահմանդրական դատարանում Րաֆֆի Հովհաննիսյանի ու Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությանը ԿԸՀ-ից լիազորված են մասնակցել հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս որոշումը  կայացրել է երեկ:

Հիշեցնենք, որ նախագահի երկու թեկնածուները վիճարկում են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները:

Սահմանդրական դատարանից ավելի վաղ հայտնել էին, որ դիմումի քննությունը նշանակված է մարտի 11-ին ժամը 10-ին: Զեկուցողներ նշանակվել են ՍԴ անդամներ Կիմ Բալայանն ու Ֆելիքս Թոխյանը:
 

Placeholder
ՍԴ-ում ԿԸՀ-ից լիազորված են մասնակցել Մուկուչյանը, Սմբատյանն ու Հովհաննիսյանը