Ինչ բիզնես ունի Սոչիում «Վեդի ալկո»-ի սեփականատերը
Օրվա մամուլ
09:33 08/03/2013

Ինչ բիզնես ունի Սոչիում «Վեդի ալկո»-ի սեփականատերը

ԱԺ նախկին պատգամավոր, «Վեդի ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը Սոչի քաղաքում խաղատուն է կառուցում։
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Ղազարյանն այնտեղ հաճախ է լինում, քանի որ մի քանի բիզնեսներ է բացել:

Թերթի հետ զրույցում վերջինս, անդրադառնալով լուրին, նշել է. «Սոչիում խաղատուն կառուցելն արգելված է, ես չգիտեմ, թե այդ լուրերը որտեղից են սկսում, որտեղ են ավարտվելու, բայց ասում եմ, որ նման բան չկա։ Վերջին անգամ սեպտեմբերին եմ եղել Սոչիում, դա նշանակում է, որ հաճա՞խ եմ լինում»: Հարցին, թե ինչ բիզնեսներ ունի Սոչիում, նա պատասխանել է. «Դե հիմա ի՞նչ կարևոր է՝ ունեմ, թե չունեմ»։

Placeholder
Ինչ բիզնես ունի Սոչիում «Վեդի ալկո»-ի սեփականատերը