Լևոն Արոնյանը կխաղա Ալյոխինի հուշամրցաշարում
Սպորտ
14:03 08/03/2013

Լևոն Արոնյանը կխաղա Ալյոխինի հուշամրցաշարում

Լևոն Արոնյանը ապրիլի 21-ից մինչև մայիսի 1-ը կմասնակցի Փարիզում և Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Ալյոխինի հուշամրցաշարին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Արոնյանի մրցակիցները կլինեն Անանդը, Կրամնիկը, Գելֆանդը, Սվիդլերը, Վաշիե-Լագրավը, Ֆրեսինեն, Ադամսը, Վիտյուգովը և Դին Լիրենը:

Ավելացնենք, որ հայ տաղանդաշատ գրոսմայստերը մինչև այդ, սկսած մարտի 15-ից, հանդես կգա աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում:

Placeholder
Լևոն Արոնյանը կխաղա Ալյոխինի հուշամրցաշարում