Խաբի Ալոնսո. «Ի զորու ենք հաղթահարել ցանկացած դժվարություն»
Սպորտ
16:34 09/03/2013

Խաբի Ալոնսո. «Ի զորու ենք հաղթահարել ցանկացած դժվարություն»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն վստահեցնում է, որ իր թիմի հանդերձարանում տիրում է հիանալի մթնոլորտ, և որ ձևավորված լավ հարաբերություններն ամենևին էլ կապված չեն միայն վերջին հաջողությունների հետ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Կարծում եմ` վերջին ամիսների ընթացքում «Ռեալն» ապացուցեց, որ թիմում ամեն ինչ նորմալ է: Մենք ի զորու ենք հաղթահարել ցանկացած դժվարություն: «Արքայական ակումբում» տիրում է մեծ ոգևորություն, իսկ հանդերձարանում` հիանալի մթնոլորտ, ինչպես նախկինում: Եվ այս ամենը` շնորհին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի:

Մեր բախտը բերել է, որ աշխատում ենք նրա գլխավորությամբ: Հուսով ենք, որ Ժոզեն կմնա մեզ հետ»,- հայտարարել է Ալոնսոն:

Placeholder
Խաբի Ալոնսո. «Ի զորու ենք հաղթահարել ցանկացած դժվարություն»