Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կալիֆորնիայի լողափերից մեկում մեկ միլիոն դոլար արժողությամբ մարիխուանա է հայտնաբերվել
Ամերիկացի զինծառայողները Կալիֆորնիա նահանգի լողափերից մեկում, որտեղ տեղակայված է երկրի ռազմածովային ուժերի բազան, հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրանյութի մեծ չափաքանակ: «Los Angeles Times» պարբերականի հաղորդմամբ, զինծառայողներն ափին հայտնաբերել են, ամենայն հավանականությամբ, ալիքների հարվածից ափ նետված մոտորանավակ` շրջված դիրքում, որի շուրջբոլորն եղել են աղբի համար նախատեսված տոպրակների զանգված: Ինչպես հետագայում պարզվել է, այն իրենից ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրանյութ: Բեռի ընդհանուր արժեքը փորձագետների կողմից գնահատվել է մեկ միլիոն դոլար:
Հետաքննությունը կարծում է, թե թմրանյութը տնօրինած անձիք, ենթադրաբար, գլխի չեն ընկել, որ հայտնվել են մեծությամբ երրորդ ամերիկյան ռազմածովային ուժերի բազայի տարածքում և շրջել են նավակը` այդպիսով թաքցնելով բեռը հետագայում դրա հետևից վերադառնալու մտադրությամբ:
Ոստիկանությանը դեռևս չի հաջողվել գտնել բեռը տնօրինած հանցագործներին: