Երևանում անցկացվելու է «Արևավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը
Հասարակություն
12:21 09/03/2013

Երևանում անցկացվելու է «Արևավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը

Հայաստանում ապրիլի 1-7-ը անցկացվելու է «Արևավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը: Այս մասին տեղեկանում ենք Նկարիչների միության ֆեյսբուքյան էջից:

Փառատոնն անցկացվում է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան և Հայաստանի նկարիչների միությունը մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի թեմաներն են` գիրքն ու գրատպությունը, ըստ ցանկության: Փառատոնին կարող են մասնակցել երգիծանկարիչները, գրազարդարներն ու գրաֆիկները: Յուրաքանչյուր մասնակցի աշխատանքների (երգիծանկարների, շարժերի, ստրիպների, կոմիքսների, և այլն) քանակն անսահմանափակ է:

Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է մարտի 22-ը:

 

Placeholder
Երևանում անցկացվելու է «Արևավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը