Մահացել է ՀՀ արվեստի և սպորտի վաստակավոր գործիչ Գեորգի Ասատուրյանը
Հասարակություն
15:40 09/03/2013

Մահացել է ՀՀ արվեստի և սպորտի վաստակավոր գործիչ Գեորգի Ասատուրյանը

Երեկ, կյանքի 88-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի և սպորտի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Գեորգի Գարեգինի Ասատուրյանը:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Գեորգի Ասատուրյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Գեորգի Ասատուրյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 10-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 11-ին, ժամը 12:00-14:00, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/:

Placeholder
Մահացել է ՀՀ արվեստի և սպորտի վաստակավոր գործիչ Գեորգի Ասատուրյանը