Ներկայացվեցին փաստեր, որոնք իրականությունից կտրված են. Մուկուչյանի տպավորությունը ՍԴ նիստից
Իրավունք
16:50 11/03/2013

Ներկայացվեցին փաստեր, որոնք իրականությունից կտրված են. Մուկուչյանի տպավորությունը ՍԴ նիստից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը և գործողությունները իրավաչափ են: Այդ մասին այսօր Սահմանադրական դատարանում նիստից հետո լրագրողների հետ ճեպարույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Այն ծանրակշռությունը, որով փորձում են կասկածի տակ դնել ԿԸՀ գործողություններն ու որոշումները առկա չեն», - դիմումը ներկայացրած կողմի ելույթից հետո կարծիք հայտնելով դրա վերաբերյալ` հայտարարեց Տիգրան Մուկուչյանը: 

Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Սահմանադրական դատարանից պահանջում է կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ հաղթած թեկնածու համարել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկում է նաև մյուս նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նրանց երկուսի դիմումների քննությունը տեղի է ունենում միասնական գործի շրջանակներում: 

Ինչ վերաբերում է հայցվոր կողմի ներկայացրած փաստարկների հիմնավորվածությանը, ապա Մուկուչյանն ասաց, որ այս փուլում որևէ մեկնաբանություն այդ մասին չի կարող անել և միայն քննությունից հետո կարող է խոսել այդ մասին: 

Այնուամենայնիվ, Մուկուչյանի խոսքով, դատաքննության առաջին փուլում ներկայացվեցին «փաստեր, որոնք իրականությունից կտրված են»: «Դատարան պետք է բերել փաստարկված ապացույցներ և ոչ թե սեփական կարծիք, մոտեցում ենթադրություն: Յուրաքանչյուր փաստաթուղթ ունի և պատշաճ կազմման ձև և պատշաճ ներկայացման ձև: Ընդամենը այդ հարցերով փորձում էինք հասկանալ, թե որքանով է պատշաճ այն փաստաթղթերը, ոորնք ներկայացվել են», -հայտարարեց Մուկուչյանը:

Նա, միևնույն ժամանակ ելնելով դատավարական ռազմավարությունից, չմանրամասնեց` հնարավո՞ր է հետագայում միջնորդություններ ներկայացնել, թե՞ ոչ:

Նախորդող հրապարակում. Սահմանադրական դատարանը դիմումների քննությունը կշարունակի վաղը

 

Placeholder
Ներկայացվեցին փաստեր, որոնք իրականությունից կտրված են. Մուկուչյանի տպավորությունը ՍԴ նիստից