Կարո՞ղ է հակասել եվրաինտեգրումը Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի զարգացմանը
Քաղաքական
17:30 11/03/2013

Կարո՞ղ է հակասել եվրաինտեգրումը Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի զարգացմանը

Հայաստանը ձգտում է ավելի սերտ հարաբերությունների Եվրամիության հետ, քան Ռուսաստանի: Նման հայտարարություն այսօր Երևանում հնչեցրեց Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը` պատասխանելով panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք չի կարող հակասել եվրաինտեգրումը Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի զարգացմանը:

«Կարծում եմ, պետք է խրախուսել հարաբերությունները Եվրամիության հետ, բայց, միաժամանակ մենք հարգում ենք խորը հարաբերությունները Ռուսաստանի հետ, և այս երկուսը փոխբացառող չեն: Հուսով եմ, որ Եվրամիության հետ կշարունակվի համագործակցությունը Ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի շրջանակներում, և ենթադրում եմ, որ կլինեն որոշ խնդիրներ՝ Մաքսային միության հետ կապված: Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանը ձգտումներ ունի ավելի սերտ հարբերություների Եվրամիության հետ», - ասաց Ս.Ֆրեյզերը:

Placeholder
Կարո՞ղ է հակասել եվրաինտեգրումը Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի զարգացմանը