Լևոն Արոնյանը մեկնեց Լոնդոն
Սպորտ
15:31 11/03/2013

Լևոն Արոնյանը մեկնեց Լոնդոն

Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարից առաջ ավարտեց եզրափակիչ, երկարատև ուսումնամարզական հավաքը Հայաստանում` Ջերմուկում և Ծաղկաձորում, և իր օգնականների հետ մեկնեց Լոնդոն: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերը մեկնարկային երկու պարտիան անցկացնելու է սպիտակներով: 1-2-րդ տուրերում Արոնյանը սպիտակներով կխաղա Մագնուս Կառլսենի և Բորիս Գելֆանդի, իսկ վերջին տուրում` կրկին սպիտակներով, Թեյմուր Ռաջաբովի հետ:

Placeholder
Լևոն Արոնյանը մեկնեց Լոնդոն