Պիկե. «Նման ենք առանց դիրիժորի նվագախմբի»
Աշխարհում
15:58 11/03/2013

Պիկե. «Նման ենք առանց դիրիժորի նվագախմբի»

«Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեն ցավում է, որ թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան այս պահին իրենց հետ չէ: Հիշեցնենք, որ Տիտոն քաղցկեղի դեմ բուժման կուրսեր է անցնում ԱՄՆ-ում:

«Անչափ շատ ենք զգում Վիլանովայի կարիքն ու անհամբեր սպասում ենք նրան: Հավատում ենք, որ նա կապաքինվի:

Հիմա թիմը ծանր վիճակում է: Երբ Տիտոն մեզ հետ չէ, մենք նման ենք առանց դիրիժորի նվագախմբի, սակայն թևաթափ չենք լինի և կհաղթահարենք դժվարությունները: Առավել ևս, որ մեր մարզչի հետ մշտական կապի մեջ ենք»,- հայտարարել է Պիկեն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրից հետո կատալոնցիները վաստակած 71 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Placeholder
Պիկե. «Նման ենք առանց դիրիժորի նվագախմբի»