«Շախտյորը» պատրաստ է Ալլեգրիին տարեկան 6 մլն եվրո վճարել
Աշխարհում
15:57 11/03/2013

«Շախտյորը» պատրաստ է Ալլեգրիին տարեկան 6 մլն եվրո վճարել

Դոնեցկի «Շախտյորը» Միրչա Լուչեսկուի հեռանալու դեպքում պատրաստ է հրավիրել «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրիին` նրան առաջարկելով 4 տարվա պայմանագիր և տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ: Այս մասին տեղեկացնում է «Corriere dello Sport»-ը:

Հիշեցնենք, որ «Միլանում» իտալացի մասնագետը ներկայումս վաստակում է տարեկան 2,5 մլն եվրո, ինչը նրան դարձնում է Ապենինների ամենապահանջված մարզիչը, սակայն իտալական ակումբի ղեկավարությունը չի ցանկանում երկարաձգել Ալլեգիի պայմանագրի ժամկետը` աշխատավարձի բարձրացման պայմանով:

Հավելենք, որ Մասիմիլիանոյի պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը:

Placeholder
«Շախտյորը» պատրաստ է Ալլեգրիին տարեկան 6 մլն եվրո վճարել