Մահացել է «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» վիպակի հեղինակը
Մշակույթ
19:10 11/03/2013

Մահացել է «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» վիպակի հեղինակը

89 տարեկան հասակում այսօր Մոսկվայում մահացել է ռուս հայտնի գրող Բորիս Վասիլևը: Նրա հուղարկավորությունը կկայանա մարտի 14-ին Վագանկովյան գերեզմանոցում, որտեղ հուղարկավորված է նաև նրա կինը` Զորյա Պոլյակը, տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը:

Բորիս Վասիլյևը ծնվել է 1924-ի մայիսի 21-ին, Սմոլենսկում: Մասնակցել հայրենական մեծ պատերազմին ու հեղինակել պատերազմի մասին գործեր: Մասնավորապես, հայտնի են նրա հեղինակած «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են», «Վաղը եղավ պատրազմ» վիպակները, «Մի կրակեք սպիտակ կարապներին» վեպը ևն: Նշենք, որ «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» գործի հիման վրա Ստանիսլավ Ռոստոցկին ֆիլմ է նկարահանել:

 

Placeholder
Մահացել է «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» վիպակի հեղինակը