Շվեդիայի հայկական համայնքի «թռչող ուղերձը»` Գյուլին
Աշխարհում
12:50 12/03/2013

Շվեդիայի հայկական համայնքի «թռչող ուղերձը»` Գյուլին

Պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին երեկ ընդունել է Շվեդիայի թագավոր Գուստավ 16-րդը: Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Գյուլը շքեղ ընդունելության է արժանացել:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Գյուլի` թագավորական պալատ ժամանելուց առաջ Շվեդիայի հայկական համայնքը «թռչող անակնկալ» է մատուցել նրան: Շվեդիայի հայերը վարձակալել են հատուկ թչող սարք, որին ամրակցված է եղել « Թուրքիա, Ճանաչիր Հայոց ցեղասպանությունը» գրությամբ վահանակ: Այն մի քանի պտույտ է գործել թագավորական պալատի շուրջը` ի տես ամենքի:

Ընդունելության ընթացքում Աբդուլլահ Գյուլին ուղեկցել է կինը` Հայրունիսա Գյուլը, որի բարձրակրունկներն այս անգամ ևս չեն վրիպել հանրության ուշադրությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի առաջին տիկնոջ կոշիկները զարմացրել էին Անգլիայի թագուհուն: Պաշտոնական հանդիպմանը հետևող տեսախցիկներն արձանագրել էին Թուրքիայի նախագահի տիկնոջ կոշիկներին գամված թագուհու հայացքը, ով չէր կարողացել թաքցնել իր զարմանքը:

Placeholder
Շվեդիայի հայկական համայնքի «թռչող ուղերձը»` Գյուլին