Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պեկինի լեզվի և մշակութի համալսարանում (BLCU) Չինաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանութան աջակցությամբ մարտի 9-ին տեղի է ունեցել հայ ժամանակակից կինոռեժիսորներ Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրումը:
Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Մեծ Եղեռնը վերապրած և ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքի մասին պատմող այս ֆիլմը դիտեցին Պեկինի տարբեր համալսարանների ուսանողներ, որոնց շարքում էին նաեւ Պեկինում սովորող հայ երիտասարդները: Ֆիլմը ցուցադրվում էր հայերեն լեզվով եւ ուղեկցվում էր ֆրանսերեն ու չինարեն սուբտիտրերով:
Ֆրանկոֆոնիայի կինոփառատոնի շրջանակներում «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը մարտի 10-ին ցուցադրվել է նաև Շանհայ քաղաքում: