Ովքեր կլինեն «Ժառանգության» ցուցակում
Օրվա մամուլ
09:41 13/03/2013

Ովքեր կլինեն «Ժառանգության» ցուցակում

«Ժառանգությունը» մի կողմից շարունակում է հրապարակային պայքարը, մյուս կողմից զբաղվում է Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստություններով: «Հրապարակ»-ի տեղեկություններով, ցուցակը կազմվելու է հիմնականում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, չնայած «Ժառանգության» անդամները հանդիպումներ են ունենում նաև քաղաքական գործիչների հետ: Թերթի տեղեկություններով՝ երեկ Ռուբեն Հակոբյանը հանդիպել և զրուցել է Ստեփան Դեմիրճյանի հետ:

Placeholder
Ովքեր կլինեն «Ժառանգության» ցուցակում