ԱՄՆ-ն 11 երկրի կողմից իրանական նավթ գնելու մասին արգելքը չեղյալ է հայտարարել
Տնտեսություն
16:37 14/03/2013

ԱՄՆ-ն 11 երկրի կողմից իրանական նավթ գնելու մասին արգելքը չեղյալ է հայտարարել

 ԱՄՆ-ն 11 երկրի կողմից իրանական նավթ գնելու մասին արգելքը չեղյալ է հայտարարել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով «Ռոյթերզին»:
Համաձայն հաղորդագրության՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը 180 օրով հետաձգում է իրանական նավթի գնման նկատմամբ սահմանված արգելքը:

Ըստ այդ որոշման՝ Ճապոնիան և եվրոպական տասը երկիր՝ Չեխիան, Ֆրանսիան, Բելգիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Հոլանդիան, Լեհաստանը, Իսպանիան և Մեծ Բիտանիան, ևս 180 օր իրենց անհրաժեշտ պահանջները բավարարելու նպատակով կարող են Իրանից նավթ գնել:

Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ներկայում իրանական նավթի գինը մեկ բարելի համար կազմում է 112 ԱՄՆ դոլար:

Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական նավթի արտահանման ծավալները կնվազեն՝ 1.1 միլիոն բարելից հասնելով 810 հազարի

Իրանի այս տարվա բյուջեն կազմում է 731 տրիլիոն թուման. նավթից ստացվելիք եկամուտները կնվազեն 20 միլիարդ դոլարով

Placeholder
ԱՄՆ-ն 11 երկրի կողմից իրանական նավթ գնելու մասին արգելքը չեղյալ է հայտարարել