Հռոմի Պապը քահանա է դարձել դժբախտ սիրո արդյունքում. Guardian
Աշխարհում
12:35 15/03/2013

Հռոմի Պապը քահանա է դարձել դժբախտ սիրո արդյունքում. Guardian

Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսը քահանա է դարձել դժբախտ սիրո արդյունքում: Այս մասին գրում է բրիտանական «Guardian» պարբերականը:

Պարբերականի լրագրողին հաջողվել է զրուցել է Պապի նախկին սիրեցյալի, Արգենտինայում բնակվող ոմն Ամալիայի հետ, ով պատմել է, թե պատանեկան տարիներին հանդիպել է ապագա Պապ Խորխե Մարիո Բերգոլյոյի հետ, սակայն իր ծողները դեմ են եղել սիրավեպին:

«Եթե չեմ կարողանալու ամուսնանալ քեզ հետ, ապա եկեղեցական կդառնամ», - Ամալիայի խոսքերով, ասել է Բերգոլյոն:

Բացի այդ, Պապի կրտսեր քույրը խոստովանել է, թե տեղյալ չի եղել եղբոր սիրո մասին, սակայն նշել է, թե նա երբեք չի ձգտել դառնալ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:

«Նա երբեք չի ցանկացել Պապ լինել: Մի անգամ զրուցում էինք, թե ինչ կլինի, եթե նա ընտրվի Հռոմի Պապ, նա պատասխանեց. «Ոչ, խնդրում եմ... », - պատմել է Մարիա Ելենան ու հավելել, թե այժմ իր եղբայրը դարձել է «անսահման միայնակ»:

Միաժամանակ, Պապի քույրը հպարտություն է ապրում, որ հանդիսանում է Ֆրանցիսկոսի քույրը, քանի որ դա «աստծո օրհնություն է իրեն բերել» և ինքը հպարտանում է ավագ եղբորով:

Placeholder
Հռոմի Պապը քահանա է դարձել դժբախտ սիրո արդյունքում. Guardian