Հավակնորդների մրցաշարը բացված է. այսօր Արոնյանը սպիտակներով կխաղա Կառլսենի հետ
Սպորտ
14:03 15/03/2013

Հավակնորդների մրցաշարը բացված է. այսօր Արոնյանը սպիտակներով կխաղա Կառլսենի հետ

Լոնդոնում կայացավ աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման արարողությունը: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, միջոցառումը շատ արագ է անցել: Կիրսան Իլյումժինովն ու Էնդրյու Պոլսոնը շնորհակալություն են հայտնել մրցաշարի հովանավորին` ադրբեջանական պետական «SOCAR» նավթային ընկերությանը: Իսկ գրոսմայստերները հիմնականում լուրջ էին ու կենտրոնացած: Ամենակենսուրախը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն էր:

Այսօր կկայանան մրցաշարի առաջին հանդիպումները` մեկնարկելով ժամը 17:00-ին: Առաջին իսկ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա մրցաշարի ռեյտինգ-ֆավորիտի` Մագնուս Կառլսենի հետ: Գելֆանդը կմրցակցի Ռաջաբովի, Իվանչուկը` Գրիշչուկի, Սվիդլերը` Կրամնիկի հետ:

Placeholder
Հավակնորդների մրցաշարը բացված է. այսօր Արոնյանը սպիտակներով կխաղա Կառլսենի հետ