Կանցկացվի «ԲԼԻՑ Համագործակցություն» կրթական սեմինար
Կրթություն, գիտություն
14:18 15/03/2013

Կանցկացվի «ԲԼԻՑ Համագործակցություն» կրթական սեմինար

Մարտի 15-16–ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «ԲԼԻՑ Համագործակցություն» կրթական սեմինար, որի շրջանակներում տեղի կունենա կլոր սեղան` «Համագործակցություն. Երեկ, այսօր, վաղը» թեմայով:

Ինչպես այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց «Համագործակցություն» միջազգային երիտասարդական կազմակերպության վարչության անդամ Քսենիա Ֆեդերևան, սեմինարին և թրեյնինգին կներկայացվի ԱՊՀ, Բալթյան երկրների և Կովկասի համագործակցության դրական փորձը, ինչպես նաև «Մենք Համագործակցության ապագան ենք» դասընթացը: Նրա խոսքով, սեմինարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, երիտասարդական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչներ:

«Մենք չենք ցանկանում  լինել հերթական մի կազմակերպությում, որը ուղղորդվում է «վերվներից»: Մեր նպատակը ժողովուրդների միջև բարեկամության, ինչպես նաև տարբեր երկրների երիտասարդների միջև շփումների  խթանումն է», - ասաց նա:

Ըստ բանախոսի` թրեյնինգը կազմակերպել են «Համագործակցություն» Միջազգային երիտասարդական հասարակական կազմակերպության,  «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ի, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության Երիտասարդական ծրագրերի իրագործման կենտրոնի և «Ռոսսոտրուդնիչեստվո» հայաստանյան ներկայացուցչության կողմից: 

Placeholder
Կանցկացվի «ԲԼԻՑ Համագործակցություն» կրթական սեմինար