«Հայփոստ»-ի արդիականացված բաժանմունքներ Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջաններում
Տնտեսություն
14:05 15/03/2013

«Հայփոստ»-ի արդիականացված բաժանմունքներ Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջաններում

Այսօր տեղի է ունեցել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի` Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջանների թիվ 0074 և 0097 արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը:

Ինչպես տեղեկացնում են «ՀայՓոստ»-ից, յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ` հետնամասը, ամբողջովին վերանորոգված է: Փոստային բաժանմունքներն ամբողջովին կահավորված և ձևավորված են` համաձայն «ՀայՓոստ»-ի նոր կերպարի:

Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել և նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:
Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակիչներին:

«ՀայՓոստ»-ի վերափոխման ճանապարհին «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ն առաջնորդվում է ծառայությունների հավասար հասանելիության սկզբունքով թե’ մայրաքաղաքում, թե’ հեռավոր գյուղերում:

Վերակազմակերպելով և արդիականացնելով կառուցվածքային, գործառնական, սուրհանդակային և կոմերցիոն սխեմաները` «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է «ՀայՓոստ»-ը դարձնել ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:

Placeholder
«Հայփոստ»-ի արդիականացված բաժանմունքներ Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջաններում