Նախկին թաղապետը կարող է դառնալ Երևանի փոխքաղաքապետ
Օրվա մամուլ
10:00 15/03/2013

Նախկին թաղապետը կարող է դառնալ Երևանի փոխքաղաքապետ

«Ժողովուրդ»-ը տեղեկացնում է, որ Երևանի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական շտաբի պետը կլինի ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, այս մասին թերթին հայտնել է ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը: Թերթը նշում է, որ ՕԵԿ ընտրացուցակը գլխավորում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը, երկրորդ հորիզոնականում Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն է, որն ընտրություններից հետո կդառնա Երևանի փոխքաղաքապետ, եթե ՕԵԿ-ը հավաքի անհրաժեշտ 5 տոկոս քվե:

 

Placeholder
Նախկին թաղապետը կարող է դառնալ Երևանի փոխքաղաքապետ