Տղամարդկանց հասարակաց տներ բացելու առաջարկը ոգևորել է թուրք տղամարդկանց
Տարածաշրջան
14:40 16/03/2013

Տղամարդկանց հասարակաց տներ բացելու առաջարկը ոգևորել է թուրք տղամարդկանց

Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող թուրքական «ŞEFKAT-DER» կազմակերպության՝ Թուրքիայում տղամարդկանց հասարակաց տներ բացելու կոչը մեծ հետաքրքություն է առաջացրել բազմաթիվ գործազուրկ թուրք տղամարդկանց շրջանում: Կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այս կոչից հետո մեկ շաբաթվա ընթացքում իրենց դիմել է մոտ 2 հազար տղամարդ: «ŞEFKAT-DER»-ը ներկայացրել է հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով իրենց հետ կապ հաստատած տղամարդկանց կողմից ամենաշատ տրվող հարցերը:

Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

-Ես գործազուրկ եմ: Շատ ծանր վիճակում եմ: Հասարակաց տանը աշխատելու համար, ու՞ր պետք է դիմեմ:
-Ցանկացածս պահին կարո՞ղ եմ հասարակաց տնից դուրս գալ:
-Տղամարդկանց հասարակաց տներում աշխատավարձը ինչքա՞ն է լինելու: Տնօրեն մասնաբաժինն ինչքա՞ն է, պետական հարկն ինչքա՞ն է և ինչքա՞ն է ինձ մնալու:
-Ամուսնացած տղամարդիկ կարո՞ղ են աշխատել հասարակաց տանը:
-Հասարակաց տանը աշխատող տղամարդկանց կյանքի անվտանգությունը ապահովվա՞ծ լինելու է:
-Հասարակաց տան աշխատակից լինելս երեխաներիս ապագային կամ ընտրած մասնագիտությանը կարող է խոչնդոտ հանդիսանալ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այս կազմակերպությունը դիմել է Թուրքիայի ազգային մեծ ժողով «ԹԱՄԺ-TBMM» տղամարդկանց հասարակաց տուն բացելու առաջարկով:

Կազմակերպությունը պայքարի է դուրս եկել բոլոր նրանց դեմ, ովքեր Թուրքիայի հասարակաց տներում կանանց ստրուկի պես շահագործում են: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ «եթե կանանց ստրուկի պես աշխատացնելը հասարակաց տներում նորմալ է դիտվում, այդ դեպքում տղամադրկանց հասարակաց տներ էլ բացեք, որտեղ նրանց կշահագործեն ստրուկի նման»:

Placeholder
Տղամարդկանց հասարակաց տներ բացելու առաջարկը ոգևորել է թուրք տղամարդկանց