Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեխիայի ԱԳՆ. Սեյմի հանձնաժողովի բանաձևը բացարձակապես ազդեցություն չունի Չեխիայի արտաքին քաղաքականության վրա
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի բողոք-նամակին ի պատասխան ստացվել է Չեխիայի Հանրապետության ԱԳՆ-ի պաշտոնական նամակը: Հիշեցնենք, որ Գրիգորյանը հայտարարել էր, թե մտադիր է Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի՝ Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչելու տարօրինակ որոշմումը Չեխիայի պառլամենտում օրակարգային հարց չդարձնելը:
ԵՀՄՖ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նամակում մասնավորապես նշվում է հետևյալը. «Ձեր բողոքը ուշադիր ընթերցեցինք և սիրով տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորական Սեյմի Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված թիվ 219 բանաձևը բացարձակապես չունի ոչ մի ազդեցություն Չեխիայի Հանրապետության արտաքին քաղաքականության վրա` կապված Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև կոնֆլիկտի հարցի հետ: Չեխիայի Հանրապետությունն ապագայում ևս շարունակելու է խթանել միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի Խմբի ջանքերն այս կոնֆլիկտի կողմերի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Չեխիան միաժամանակ ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերություններ երեք կողմերի հետ` դրական արդյունք ստանալու միտումով»:
Աղբյուրի գնահատմամբ, Չեխիայի ԱԳՆ-ն ընդհանրապես տեղեկացված չի եղել Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի՝ միջազգային իրավունքի տեսանկյունից անընդունելի և ոչ գրագետ քայլի մասին, հետևաբար կոմիտեի կողմից Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչելու որոշմումը չի կարող համարվել Չեխիայի Հանրապետության պաշտոնական տեսակետ: Նամակում նաև հիշեցվում է, որ Չեխիայի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ձևավորվում և իրականացվում է Չեխիայի կառավարության և մասնավորապես ԱԳՆ-ի կողմից և միայն նրանք են իրավասու կատարելու պաշտոնական հայտարարություններ վերոհիշյալ խնդրի շուրջ:
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը հիշեցնում է նաև, որ վերջերս խնդրո առարկա հարցի՝ Չեխիայի, խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի՝ Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչելու տարօրինակ որոշման առնչությամբ իրենց բացասական գնահատականներն են հայտնելՍլովակիայի Ազգային Խորհրդի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ֆրանտիշեկ Շեբեյը և նշանավոր քաղաքական գործիչներ, Չեխոսլովակիայի նախկին կառավարության առաջին փոխվարչապետ, Սլովկիայի առաջին կառավարության վարչապետ, այսօր նախագահի թեկնածու դր. Յան Չառնոգուրսկին և Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն: