Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյան. Ոչ թե ստվերային, այլ լուսավոր կառավարություն (Տեսանյութ)
Ստվերային կառավարության մասին հնչած հայտարարությունների վերաբերյալ Ազատության հրապարակում այսօր լրագրողները փորձեցին պարզաբանում ստանալ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանից:
«Ոչ մի ցանկ ինձ չի ներկայացվել»,-ասաց Հովհաննիսյանը, նշելով, որ պատրաստ է լսել բոլոր առաջարկները, զեկույցները, իրականացման մեխանիզմները:
Հովհաննիսյանը 10-րդ նիստից հետո կամփոփի, կքննարկի, կմարսի առաջարկներն ու կկարողանա համալիր մոտեցում տալ:
Լրագրողի հարցին, թե ընդունելի՞ է իր համար ստվերային կառավարության գաղափարը, Հովհաննիսյանն արձագանքեց.
«Ոչ թե ստվերային, այլ լուսավոր կառավարություն, որովհետև ժողովուրդն արդեն հաղթել է»,-ասաց Հովհաննիսյանը: