Վարդան Մինասյանը հրապարակել է մարզական հավաքի ծրագիրը
Սպորտ
17:04 18/03/2013

Վարդան Մինասյանը հրապարակել է մարզական հավաքի ծրագիրը

 Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է մարզական հավաքի ծրագիրը: Մարտի 19-ին թիմը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 19-ին` ժամը 18:00-ին, թիմը կանցկացնի առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Մարտի 20-ին ազգային հավաքականը կանցկացնի 2 մարզում, իսկ մարտի 21-ին` ստուգողական խաղում ուժերը կչափի Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի սկիզբը ժամը 18:00-ին, մուտքն ազատ է:

Այնուհետև, մարտի 22-25-ը հավաքականը մարզումներ կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում: Մարտի 26-ին՝ ժամը 20:00, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա աշխարհի 2014 թ. գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը:

Placeholder
Վարդան Մինասյանը հրապարակել է մարզական հավաքի ծրագիրը