Հայաստանի սամբոյի առաջնությունը կանցկացվի Արցախում
Սպորտ
16:55 19/03/2013

Հայաստանի սամբոյի առաջնությունը կանցկացվի Արցախում

Հայաստանի սամբոյի տղամարդկանց 2013 թ. առաջնությունը կանցկացվի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, ապրիլի 1-3-ը` Հայաստանի և Արցախի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են սամբոյի ֆեդերացիայից (ՀՍՖ):

ՀՍՖ-ն նման կարգի մարզական միջոցառումներ հաճախակի է անցկացնում մայրաքաղաքից դուրս՝ խթանելով սամբոյի առավել տարածումն ու հռչակումը:

Տեղին է նշել, որ սամբոն Արցախում ունի տասնամյակների ավանդույթներ, և արցախցի մարզիկներն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բազմիցս հասել են հաջողությունների, դարձել չեմպիոններ ու մրցանակակիրներ:

Placeholder
Հայաստանի սամբոյի առաջնությունը կանցկացվի Արցախում