Մոուրինյո. «Ուրախությամբ կվերադառնամ «Ինտեր»
Աշխարհում
14:08 19/03/2013

Մոուրինյո. «Ուրախությամբ կվերադառնամ «Ինտեր»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկաբանել է իտալական «Ինտերը» գլխավորող Անդրեա Ստրամաչոնիի պաշտոնանկության շուրջ պտտվող խոսակցությունները` նշելով, որ դեռևս չի պատրաստվում վերադառնալ միլանյան ակումբ:
«Չեմ կարող հիմա ասել, կվերադառնա՞մ երբևէ «Ինտեր», թե՞ ոչ: Ներկա պահին ես այդ մասին չեմ մտածում: Հնարավոր է, ես այլևս երբեք չվերադառնամ Միլան: Այդուհանդերձ, եթե ստացվի այնպես, որ ինձ առաջարկեն գլխավորել «Ինտերը» ու եթե ես ազատ լինեմ, ապա այնտեղ կվերադառնամ մեծ ուրախությամբ»,- նշել է Մոուրինյոն:

Placeholder
Մոուրինյո. «Ուրախությամբ կվերադառնամ «Ինտեր»